Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինչն ինչից հետո է

Ինչն ինչից հետո է
17.10.2017 | 01:11

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Դոնթի բանաձևով ԲՀԿ-ին հասած ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Տևական «դեբատներից» և «բոչկագլորումներից» հետո ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը»` Արայիկ Գրիգորյան, Արկադի Համբարձումյան, Արտակ Սարգսյան եռյակով, և այնտեղ ուղարկել մեկհոգանոց «մատյան գունդ», ի դեմս ՀՀԿ-ական երիտակտիվիստ, Տիգրան Սարգսյանի երբեմնի խորհրդական Միհրան Հակոբյանի, որն աչքի է ընկնում ոչ միայն Արևմուտք-Յուրոփի նկատմամբ առանձնապես ոչ մեծ սիրով (հիշենք` ՊՊԾ-ի գրավմանն առնչվող ֆեյսբուքյան ստատուսների համար ԱՄՆ-ի դեսպանատունը վիզա չէր տվել վերջինիս` ԱՄՆ-ի ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու, սակայն նախագահականը պնդել էր), այլև իր ընդգծված ազգայնական-արմատական հայացքներով:

Ի դեպ, վերջինս ընդգրկված էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում. սեփականաշնորհման օրենքի ընդունման համար ՀՀԿ-ին այդ հանձնաժողովում ձայները չեն հերիքել, և նրան այդ ժամանակ «ստիպված» են եղել ուղարկել տնտեսական հանձնաժողով։ «Հիմա Միհրանը «քյալլա կտա» էդ հանձնաժողովում, ի միջի այլոց, ինքն ավելի լավ է խոսում անգլերեն, քան նույն էդ հանձնաժողովի նախագահը, ու կասի` ինչն ինչից հետո է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ